Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին

11 Հունվար, 2025 22:30
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին

Սիրիայի տապալված նախագահի նախկին մամուլի քարտուղար Քամել Սաքր Al Arabiya հեռուստաալիքի Mazej փոդքաստում բացահայտել է նախագահական պալատում Բաշար ալ-Ասադի տապալումից առաջ վերջին պահերի մանրամասները։ Սաքրը, մասնավորապես, հաստատել է, որ Ասադը վերջինն է լքել նախագահական պալատը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի արձագանքել Բաշար ալ Ասադի խնդրանքներին՝ օգտագործելու Խմեյմիմ բազան՝ Հալեպի անկումից հետո իրանական ռազմական օգնությունը սիրիական բանակին փոխանցելու համար, Ասադը փախուստից առաջ 3 օր փորձել է կապ հաստատել Պուտինի հետ։

Սաքրը խոսել է նաև Սիրիայում ռազմական գործողության վերջին փուլերի և արագ առաջընթացի մասին։ Սաքրի խոսքով՝ իրանական ինքնաթիռին, որն Իրաքի օդային տարածքով շարժվում էր դեպի Խմեյմիմ, ԱՄՆ-ն սպառնացել է խոցել այն, ինչն էլ ստիպել է վերադառնալ։

Սա էլ ավելի բարդացրեց սիրիական ռազմական կառույցի վիճակը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և նրա թուլությունը մինչև Հալեպի անկումը, ի լրումն երկրի վրա ազդած տնտեսական վատթարացման:

Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ Սաքրը նշել է, որ Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ չնայած նրան համոզելու Ռուսաստանի փորձերին, իսկ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը փորձել է հանդիպում կազմակերպել Ասադի ու Էրդողանի միջև։ 

 

Լրահոս

Դիտել ավելին